«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Ի մասնավորի, տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում դրանց հավանական վտանգների մասին: Չնայած համապատասխան կառույցների ներկայացուցիչները նշում են, թե խոսքը նախկին սանէպիդկայանների լաբորատորիաների մասին է, որոնք վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե՝ ճիշտ է, դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, այդուամենայնիվ, մտահոգությունները դրանից չեն նվազում: Եվ ահա, տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անցած շաբաթ Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ:
Ավելին, առողջապահության ոլորտի մասնագետները անհանգստություն են հայտնում, որ այս ցուցանիշներին զուգահեռ՝ նույնիսկ սեզոնային «գրիպը» կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները մարդիկ սկսել են ավելի ծանր «տանել»: Թե որքանով են դրանք կապված նշյալ լաբորատորիաների հետ, դժվար է ասել, սակայն մասնագետները չեն բացառում բնակավայրերում տարբեր փորձերի իրականացման գործոնի ազդեցությունը»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: