Այս վայրերը պետք է տեսնի յուրաքանչյուր մարդ, ով գնահատում է բնությունն ու չի կարող ապրել առանց նրա: Ներկայացնում ենք աշխարհի անհավանական գեղեցկություն ունեցող վայրերը:
Այծքաղի կանյոն, ԱՄՆ
Այծքաղի կանյոնը երկու մասի է բաժանված՝ Վերին և Ստորին Կանյոններ: Այն տեղակայված է Արիզոնա նահանգում:
Ֆի-Ֆի կղզիներ, Թայլանդ
Այս կղզիները գտնվում են Թայլանդում, Պխուկետ կղզու և Անդամանյան ծովի միջև: Այստեղ իրական դրախտ է:
Սանտորինի, Հունաստան
Սանտորինին Հունաստանի ամենագեղեցիկ և հայտնի կաղզիներից մեկն է: Այստեղ տնակները սպիտակ են, իսկ դրանց պատուհանները նայում են Էգեյան ծովին: Զբոսաշրջիկներին այստեղ սպասվում են բազմաթիվ լողափեր և տեսարժան վայրեր:
Մալդիվյան կղզիներ
Մալդիվյան կղզիները դրանք սպիտակ ավազով լողափերն են, արմավենիներն ու հազարավոր փոքրիկ ձկները: Այս լողափերին կարելի է ժամերով պառկել, վայելել կյանքն ու երաժշտություն լսել: Երեկոները կարող եք անցկացնել մայրամուտը դիտելով՝ մեկ բաժակ կոկտեյլով կամ հյութով:
Մաչու-Պիկչուն, Պերու
Տեղացիներն այս վայրի մասին գիտեին, սակայն այն ավելի մեծ ճանաչում է գտել 1911 թվականին: Ինկերի հնագույնքաղաքը տեղակայված է 2430 մետր բարձրության վրա: Ինկերն այս քաղաքը կառուցել են 15-րդ դարում:
Չինական պատ
Չինական պատը, անկասկած, աշխարհի հրաշալիքներից մեկն է: Այն իր տեսքով նման է հսկա օձի: Պատի երկարությունը 8852 կիլոմետր է: Չինական պատը 2000 տարվա պատմություն ունի:
Իսլանդիայի տաք գեյզերները
Իսլանդիան կոնտրաստների երկիր է: Այստեղ դուք կգտնեք և՛ սառույց, և՛ կրակ: Իսլանդիան տարվա բոլոր եղանակներին հիանալի տեսք ունի: Զբոսաշրջիկներին այստեղի բնությունը սպասում է իր անհավանական գեղեցկությամբ և հրաշալիքներով:
Պետրա, Հորդանան
Հնագույն Պետրա քաղաքը աշխարհի հրաշալիքներից մեկն է: Այն Հորդանանի կարևոր նշանակություն ունեցող վայրն է: Նաբատեի ցեղը Պետրան կառուցել է 2000 տարի առաջ: