Կամբոջայում դատում են Յեմ Չրին անունով ինքնակոչ բժշկին, ով ավելի քան 100 հիվանդի վարակել է ՄԻԱՎ-ով։ Չունենալով բժշկական պրակտիկայի թույլտվություն՝ նա ներարկումների համար կիրառել է չախտահանված ասեղներ, ինչի հետևանքով առնվազն 106-800 հիվանդ վարակվել է։ Նրանցից ոմանք արդեն մահացել են վիրուսից։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Մեղադրանքների հաստատման դեպքում տղամարդուն սպառնում է ցմահ ազատազրկում։
Ինքնակոչ բժշկին ձերբակալել էին անցած տարվա դեկտեմբերին։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի հարազատները նրան կենթարկեն Լինչի դատաստանի։