Կարևոր իրադարձություններ

Գդալով մերսումը` կնճիռների դեմ պայքարի միջոց

20 Հոկտեմբեր, 2015 21:44
Գդալով մերսումը` կնճիռների դեմ պայքարի միջոց

Գդալով մերսումը շատ օգտակար է կնճիռների դեմ պայքարում:

Դրա համար պետք է վերցնել թեյի կամ ճաշի գդալներ, ցանկալի է՝ պողպատե, սառը ջրով բաժակ` սառցի մի քանի կտորով, ճաշաման` տաքացված բուսական յուղով:

1. Շպարը դեմքից հեռացնելուց հետո հարթեցնող քսուք պետք է քսել, իսկ գդալները պետք է մաքրել սպիրտով:

2. Գդալները սառցե ջրում սառեցնելով` դրանք դնում են վերին կոպերին: Նման կերպ կարելի է ազատվել աչքերի շուրջ մուգ շրջանակներից:

3. Դրանից հետո գդալները պետ է մի փոքր պահել տաք յուղի մեջ և սկսել դեմքի մերսումը: Գդալները ոչ մեծ ճնշմամբ պետք է շարժվեն դեմքի մերսման գծերով:

 

Լրահոս

Դիտել ավելին