Հայազգի շոումեն, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն այսօր դարձավ 49 տարեկան։
Նա ծնվել է Երևանում։ 1993 թվականից հանդես է գալիս որպես հումորիստ և շոումեն։
Ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում
Գարիկ Մարտիրոսյանը մի առիթով ասել էր, որ իր ծննդյան օրը նշում է երկու օր՝ փետրվարի 13-ին և 14-ին։
Պատճառն այն է, որ Գարիկի ծնողները համարել են, որ 13-ը հաջողակ թիվ չէ և իրենց որդու ծննդյան վկայականում այլ օր են գրանցել։