Փետրվարի 5-ին Լոս Անջելեսի «Crypto.com Arena»-ում տեղի է ունեցել «Գրեմմի»-ի 65-րդ արարողությունը:
Մրցույթի հաղորդավարների թվում է եղել ԱՄՆ առաջին տիկին Ջիլլ Բայդենը:
Ինչպես հաղորդվում է grammy.com կայքում, «Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթել է Lizzo-ի About Damn Time-ը, «Տարվա ալբոմ» և «Տարվա լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգերում՝ Հարի Սթայլսի Harry's House-ը, «Տարվա երգ» անվանակարգում՝ Բոննի Ռեյթի Just Like That-ը, «Տարվա լավագույն նոր արտիստ» անվանակարգում՝ Սամարա Ջոյը։
«Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ադելը, «Լավագույն փոփ դուո կատարում» անվանակարգում՝ Սեմ Սմիթն ու Կիմ Պետրասը Unholy, «Լավագույն պարային/էլեկտրոնային ձայնագրություն» անվանակարգում՝ Բեյոնսեի BREAK MY SOUL-ը, «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգում՝ Բեյոնսեի Renaissance, «Լավագույն ռոք կատարում» անվակարգում՝ Բրենդի Կառլի Broken Horses, «Լավագույն մետալ կատարում» անվանակարգում՝ Օզզի Օսբորն և Թոնի Այոմի Degradation Rules:
«Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում հաղթել է Օզզի Օսբորնի Patient Number 9-ը, «Լավագույն R&B կատարում» անվանակարգում՝ Մունի Լոնգի Hrs & Hrs-ը, «Լավագույն ավանդական R&B կատարում» անվանակարգում՝ Բեյոնսեի PLASTIC OFF THE SOFA-ն, «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթել է Քենդրիք Լամարը, «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում՝ Քենդրիք Լամարի The Heart Part-ը:
Այս տարի «Գրեմմի»-ն առանց ռեկորդների չի անցել՝ Բեյոնսեն դարձել է ամենաշատ նոմինացված երգչուհին։
Նա նոմինացվել է 88 անվանակարգում և արդեն ունի 32 արձանիկ։