Կարևոր իրադարձություններ

Մեկը մյուսից ալերգիա ունի. Զոհրաբյանը՝ «Ոչ»-ի «տասից ավելի ճակատների» մասին

20 Հոկտեմբեր, 2015 12:43
Մեկը մյուսից ալերգիա ունի. Զոհրաբյանը՝ «Ոչ»-ի «տասից ավելի ճակատների» մասին

«Թվով 64 տարածքային կառույցներ ունեցող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռ  մարտի 5-ից սկսել էր այցելել մարզերում գտնվող իր տարածքային կառույցներն ու քննարկել ներկուսակցական ներկազմակերպչական խդիրները»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Մեր հարցին, թե այդ քննարկումների մեջ արդյո՞ք մտնում են սահմանդրական բարեփոխումների նախագիծը, Զոհրաբյանը պատասխանեց. «Բնականաբար, քանի որ այսօր Հայաստանի քաղաքական օրակարգում թիվ մեկ խնդիրներից մեկը սահմանդրական փոփոխությունների հարցն է»:

ԲՀԿ առաջնորդը նշում է, որ այդ քննարկումներին մասնակցում է նաև հանրությունը և եթե լինում են հարցեր, դրանց տրվում են պատասխաններ:

Ն.Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տեսակետ ունի այն հարցի վերաբերյալ, երբ ԱԺ-ի մի շարք պատգամավորներ համախմբվել են «Ոչ»-ի ճակատի շուրջ և պայքարում են սահմանդրական բարեփոխումների նախագծի դեմ. «Ես ցանկացած դիրքորոշում հարգում եմ, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի հայտնել իր տեսակետը: Ինձ համար, սակայն, հասկանալի չէ, երբ ստեղծվում է «Ոչ»-ի տասից ավելի ճակատ, հասկանալի չէ, երբ ասում են, որ «Ոչ»-ի  ճակատի այս ներկայացուցիչը ալերգիա ունի այն ներկայցուցչից:

Մենք այսօր տեսնում ենք «Ոչ»-ի բազմաթիվ ճակատներ, բայց չգիտենք այս ճակատը մյուսից ինչով է տարբերվում, կամ մյուս երրորդ «Ոչ»-ը մյուս երկուսից ինչով է տարբերվում, իսկ այստեղ ինչպես ասում են՝ No comment:

Հարցին, թե ալերգիա ասածով ում ի նկատի ունի՞ Զոհրաբյանն ասաց. « Ես կոնկրետ չեմ ցանկանում անձնավորել, ես տեսնում եմ «Ոչ»-ի տարբեր ներկայացուցիչների միմյանց հանդեպ ոչ կոռեկտ ու անհարգալից ձևակերպումները: Կարծում եմ, որ նման գերակա հարցերում նեղ անձնական ամբիցիաները չպետք է առաջ չմղեն:  

 

Լրահոս

Դիտել ավելին