Ձյուդոյի պատանիների հավաքականը, Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մասնակցում է օգոստոսի 24-28-ը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից:
Մրցումների երրորդ օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը, տանելով 5 հաղթանակ, գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ:
Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ձյուդոյի մարզիչ Վահե Թորոսյանի սանն է: