Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։
Դեպքի մասին ահազանգել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։