Եվրոպայի հայերի միությունն ու Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ մշտական կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի հայերի միության գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Սիրելի ուկրաինաբնակ հայրենակիցներ, Եվրոպայի Հայերի Միությունն ու Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ համատեղ մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ. աշխատում է հումանիտար օգնություն ցուցաբերել`ապահովելով նրանց դուրսբերումը և տեղակայումը Եվրոպայում։
Խնդրում ենք հաշվի առնել, որ ԵՀՄ-ը կարող է աջակցել միայն Ուկրաինայի սահմանից դուրս։ Այդ իսկ պատճառով նախևառաջ հորդորում ենք դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին երկրից դուրսբերումը կազմակերպելու համար։
Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ դեսպանությանը փոխանցել հետևյալ հեռախոսահամարներով․
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
Ուկրաինայի սահմանը հատելուց հետո արդեն մեր կազմակերպությունը կաջակցի մեր հայրենակիցներին»,- ասված է հայտարարության մեջ։