ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է սկսել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը` իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների համաձայն: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հուշագրում:
ԱՄՆ ղեկավարը Պետդեպարտամենտի ղեկավարներին, առևտրի, ֆինանսների և էներգետիկայի նախարարներին պաշտոնապես հանձնարարել է անցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի պարտավորությունների իրականացմանը: