Tert.am-ը գրում է.
Բանանը ճիշտ օգտագործելու պարագայում կարող է նպաստել ավելորդ քաշից ձերբազատվելուն, քանի որ հարուստ է սննդարար նյութերով, հատկապես` կալիումով, որը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկների արտազատմանը:
Բանանը հարուստ է նաև վիտամին B6-ով, մագնեզիումով, դիետիկ մանրաթելով և վիտամին C-ով:
Ինչպես ներկայացնում է Healthy life land-ը` կտավատի սերմի կամ սպանախի հետ խառնելիս բանանն օգնում է մարսողական համակարգի աշխատանքին` խթանելով լավ բակտերիաների աճը աղիներում: Բանանը նաև հակաօքսիդանտների մեծ պարունակության շնորհիվ բազմաթիվ հիվանդություններ կանխող միջոց է:
Պարբերականը ներկայացրել է բանանի հյութի բաղադրատոմսը` որովայնի ճարպերն այրելու համար: Անհրաժեշտ է 1 բանան, 1 նարինջ, կես բաժակ անյուղ յոգուրտ, 1 թեյի գդալ կոկոսի յուղ, 2 ճաշի գդալ կտավատի սերմ (աղացած), ¼ թեյի գդալ կոճապղպեղի փոշի:
Այս բոլորը պետք է հարել բլենդերով և ըմպել դատարկ ստամոքսին առավոտյան: Նախընտրելի է նախ մեկ բաժակ գոլ ջուր ըմպել, ապա ստացված հյութը: