ԱՄՆ Վերմոնթ նահանգից նախկին հնագետ Նենսի Ուորները իր սիրելի ըմպելիքը՝ գարեջուրը, վերածում է դոնդողի: Դա նրան թույլ է տվել հաջող կարիերա անել իր տեսակի մեջ այդ անսովոր գործունեության ոլորտում: Այս մասին գրում է Kedem-ը:
Նորարարությունը կնոջ մտքով անցել է պատահաբար, սկզբում դա միայն հոբի էր, սակայն գարեջրի հետ փորձարկումների արդյունքում այնպիսի համեղ խառնուրդ է ստացվել, որ Նենսի Ուորներն այժմ շաբաթական արտադրում է 3000 տարա գարեջրի դոնդող:
Դոնդողն իր մեջ ներառում է գարեջրի 8 տեսակ: Այն պարունակում է միայն գարեջուր, շաքարավազ և պեկտին՝ ցիտրուսե մրգերի թուրմ: Դոնդողի յուրաքանչյուր տարա պարունակում է մոտ 225 մ/լ գարեջուր, իսկ պատրաստման ժամանակ ամբողջ սպիրտը գոլորշիանում է: