Airbus ընկերությունը արտոնագրել է 60 րոպեում Լոնդոնից Նյու Յորք թռչող ինքնաթիռ՝ տեղեկացնում է Fox News-ը:
Ինքնաթիռը ստացել է «Կոնկորդ-2» անվանումը: Արտոնագրի համաձայն՝ այդ գերձայնային ռեակտիվ ինքնաթիռը երեք շարժիչների համակցության շնորհիվ կարող է անցնել օդային հոսանքների միջով: Նրա արագությունը երեք անգամ գերազանցում է «Կոնկորդի» բնօրինակի արագությանը: