Կարևոր իրադարձություններ

Սանդրա Բալոքը՝ մատուցողուհի դառնալու իր ցանկության մասին

18 Հոկտեմբեր, 2015 15:47
Սանդրա Բալոքը՝ մատուցողուհի դառնալու իր ցանկության մասին

51-ամյա դերասանուհի Սանդրա Բալքոը իր տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ տարիներին ահավոր բաներ է արել և միայն հրաշքով չի հայտնվել բանտում: Դերասանուհին նշել է, որ իրեն արդեն մեծ է զգացել ընդամենը մի քանի տարի առաջ՝ հայտնում է 7days.ru-ն:

Դրա հետ մեկտեղ Բալոքը կարծում է, որ մարդիկ երբեք չեն փոխվում հիմնովին և նույնիսկ երկար տարիներ անց, ինչպես, օրինակ, ֆիլմարվեստում, ներսում նրանք նույնն են մնում:

«Ես միշտ կարծել եմ, որ ի վերջո մատուցողուհի եմ դառնալու որևէ փոքրիկ քաղաքում, ծեր մատուցողուհի, ով բոլորին ճանաչում է: Ինձ դուր է գալիս հարմարավետություն ստեղծելու գաղափարը, որովհետև դրանից ես ինքս եմ ինձ հարմարավետ զգում»,- հարցազրույցի վերջում նշել է դերասանուհին:

 

Լրահոս

Դիտել ավելին