«Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղում ձևակերպած իր պոկերը:
«Չեմ բացատրի, թե դա ինչպես ստացվեց, քանի որ այդ դեպքում կբացահայտեմ գաղտնիքս: Կասեմ միայն, որ այսպիսի խաղ ցուցադրելու համար պետք է շատ մարզվել: «Ռայո»-ն մեզ խուճապի մատնեց՝ բացելով խաղի հաշիվը: Բայց մենք լավ աշխատեցինք և միավորներ չկորցրեցինք»,- AS-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը բաժանում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: