Ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի՝ Սիրայում ռուսական զինուժի հայտնվելուց հետո, թեև լարվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, սակայն Թուրքիան առճակատման չի գնա. իրեն կնետի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գիրկը:
«Ռուսական զորքերի հանկարծակի հայտնությունն ու շատ ակտիվ ավիահարվածներ սկսելը միանգամից խառնեց Թուրքիայի բոլոր պլաններնն ու տապալեց երկար տարիների նրա աշխատանքը, մասնավորապես Սիրիայում իր կողմից վարժեցրած ու աճեցրած ծայրահեղական խմբավորումների հաստատումը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետը:
Անդրանիկ Իսպիրյանն ընդգծեց, որ թեև Թուրքիայում սկզբնական շրջանում լարվածությունը հասավ իր գագաթնակետին՝ անգամ հետ կանչեցին ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին, սակայն թուրքական իշխանությունները կարողացան սառը դատել:
«Հասկացան, որ այս պահին ՌԴ-ի հետ առճակատման գնալը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Հիմա փորձում են ինչ-որ կերպ, այդ թվում էներգետիկ ոլորտում եղած համագործակցությունը չկորցնել, բայց միևնույն ժամանակ ներքին լարվածությունը երկու երկրներում շարունակվում է»,- ասաց նա:
Թուրքագետը նշեց նաև, որ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և հայտնել ԱՄՆ աջակցությունը Թուրքիային։
«Արդեն բացահայտ խոսվել է ռուսական ներկայության դեմ արվելիք քայլերի մասին:
Առաջիկայում կշարունակվի ներքին լարվածությունը, քանի որ ՌԴ-ն կշարունակի Սիրիայում իր ազդեցության գոտիների ընդլայնումը»,-ասաց նա: