Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը սպառնալիք է ներկայացնում համայն մարդկության համար։ Այդ մասին Մյունխենի անվտանգության համաժողովի նպատակային խմբի նիստում հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը։
Նա հայտարարել է, որ Լիբանանն իր տարածքում դիմակայում է ԴԱԻՇ-ին և ֆինանսական աջակցության կարիք ունի ծայրահեղականների դեմ պայքարում։
Թեհրանում ընթանում է 60 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ֆորում, որում քննարկվում են Սիրիայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետությունը։
Այն կազմակերպել է Իրանի քաղաքական ու միջազգային հետազոտությունների ինստիտուտը։