Armtimes.com-ը գրում է.
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ինչպես եւ ենթադրվում էր, երեկ չի ներկայացել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցացորության դեմ պայքարի 6-րդ վարչություն, ուր նրան հրավիրել էին երեկ:
Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից: Զուրաբյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել՝ փաստեր ներկայացնելու իր այն հայտարարության համար, ըստ որի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Ոստիկանությունից, սակայն, չեն հայտնել՝ արդեն դիմե՞լ են գլխավոր դատախազություն, որտեղ պետք է որոշեն՝ ինչ անել այս գործով:
Ավելին՝ այստեղ