Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազը կարող է Լևոն Զուրաբյանին զրկել անձեռնմխելիությունից. «ՀԺ»

17 Հոկտեմբեր, 2015 08:22
Գլխավոր դատախազը կարող է Լևոն Զուրաբյանին զրկել անձեռնմխելիությունից. «ՀԺ»

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես և ենթադրվում էր, չի ներկայացել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ Պայքարի 6-րդ վարչություն, ուր նրան հրավիրել Էին երեկ։


Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Զուրաբյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել փաստեր ներկայացնելու իր այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշաոել է Վենետիկի հանձնաժողովին։ Ոստիկանությունից, սակայն, չեն հայտնել դիմե՞լ են գլխավոր դատախազության, որտեղ պետք Է որոշեն ինչ անել այս գործով։ Մեր թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել է, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ այս գործը և արդյոք ՀՀԿ-ն իր համաձայնությանը կտա՞, եթե գլխավոր դատախազը Աժ-ին միջնորդի Զուրաբյանին զրկել անձեռնմխելիությունից։ Բաղդասարյանն ասել Է, թե չէին ցանկանա, որ իրենց գործընկերը նման իրավիճակում հայտնվի:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին