ԱՊՀ երկրների գագաթնաժողովին ստորագրված փասթաղթերը գործնական բնույթ են կրում և նպաստում են անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Այսօրվա նիստի օրակարգը հագեցած է. ներառված է 17 հարց։ Մեծ ուշադրություն է հատկացվելու անվտանգության եւ իրավակարգի հարցերին։ Պլանավորվում է ստորագրել միջազգային համաձայնագրերի փաթեթը, հաստատել ծրագրային փաստաթղթերը և ընդունել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ ՄԱԿ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ արված ԱՊՀ ղեկավարների հայտարարությունները։ Փաստաթուղթն ունի գործնական հետաքրքրություն, դրա ընդունումը և հետագա իրականացումը կնպաստի համագործակցության խորացմանը»,- ասել է Նազարբաեւը, փոխանցում է newskaz.ru-ն։
Նիստին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։