Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ կրթության եւ գիտության ոլորտում համաձայնագրի ստորագրման վերաբերյալ որոշման նախագծին։
Փաստաթղթի ստորագրումից հետո նախատեսված է երկու երկրի միջեւ կրթական ծրագրերի կազմում, որոնք կվերաբերեն դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների եւ հետազոտողների։ Նախատեսված է ցանկացած երկրի համար կարեւոր մասնագիտություններով ուսանողների, ասպիրանտների, փորձագետների պատրաստում։ Կողմերը նաեւ համատեղ գիտական հետազոտություններ կկատարեն հումանիտար, բնական, տեխնիկական եւ մանկավարժական գիտությունների ոլորտում։