Կառավարությունն այսօրվա նիստում 1 մլրդ 710 մլն դրամ տրամադրեց Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար։
Ինչպես նիստին նշեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրամադրվի 1,5 մլրդ դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 210 մլն դրամ:
Գումարը հատկացվեց կառավարության պահուստային ֆոնդից։
Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին։