1. Վիշապներ

image1

Վիշապների ու ասպետների մասին բազմաթիվ լեգենդներ հիմնված են իրական հիմքերի վրա։ Այսպես, օրինակ՝ կոմոդո ու մագելանիա հսկայական մողեսները մինչ օրս էլ բնակվում են խաղաղօվկիանոսյան կղզիներում ու սարսափ են ներշնչում տեղաբնակներին։ Չնայած նրան, որ նրանցից կրակ չի ժայթքում, բայց նրանք կարող են թունավորել մարդուն, եթե կծեն։ Պատճառը նրանց թուքն է, որում հսկայական քանակությամբ միկրոօրգանիզմներ ու մակաբույծներ կան։ Այնպես որ, թունավոր հրեշների մասին լեգենդների հիմքը հավանաբար հենց այսպիսի հսկայական մողեսներն են եղել։

Կան նաև վկայություններ հսկայական կոկորդիլոսների հետ կապերի վերաբերյալ, որոնք մինչև 20 մետր երկարություն են ունեցել (մինչդեռ ժամանակակից կոկորդիլոսները չեն գերազանցում 7 մետրը), և որոնց հետագայում ամբողջովին ոչնչացրել են։ Ուշագրավ են նաև Իկիի քարերը, որոնց վրա իրար հետ պատկերված են մարդիկ ու դինոզավրեր։ Այս քարերի ծագումնաբանությունն ու տարիքն առ այսօր շատ վեճեր են առաջացնում։

2. Սցիլլան ու Քարիբդան՝ Ոդիսևսի մասին առասպելից

Ճանապարհորդելով Միջերկրական ծովով՝ առասպելական Ոդիսևսը պետք է իր նավն անցկացներ մի նեղ նեղուցով, որի երկու ծայրերում երկու սարսափելի հրեշներ էին ապրում. բազմագլուխ Սցիլլան, որը խժռում էր անցնող նավերի անձնակազմերի անդամներին, և հսկայական Քարիբդան, որը կուլ էր տալիս ամբողջ նավեր՝ ջրապտույտ առաջացնելով։ Այս երկու սարսափազդու հրեշները, համաձայն Հոմերոսի, ապրում էին Միեսսինական նեղուցում, որը գտնվում է Սիցիլիա կղզու ու մայրցամաքային Իտալիայի արանքում։ Իրականում, Սցիլլան ժայռային ծանծաղուտ է նեղուցի սկզբում, իսկ Քարիբդան՝ հսկայական ջրապտույտ, որոնք միանգամայն իրական են, ու ասում են, որ այս երկու «հրեշները» հազարից ավելի նավ են կործանել դարերի ընթացքում։

3․ Ամեհի ամազոնուհիներ

Ռազմատենչ այս կանանց ցեղի մասին բազմաթիվ լեգենդներ են մեզ հասել Հին աշխարհից, այդ թվում՝ Հերակլեսի ու Տրոյական պատերազմի մասին պատմող։ Իրականում ամազոնուհիներ եղել են ու բնակվել են Արևելյան Եվրոպայի տարածքում։ Հերոդոտոսն իր պատմական աշխատություններում նկարագրել է այս խիզախ կանանց հետաքրքիր պատմությունը. նրանց տարբեր տեղերից առևանգել ու ստրակցրել էին և բերել էին իրենց երկիր, որտեղ նրանք ապստամբություն էին բարձրացրել, գահընկեց էին արել իրենց հալածողներին ու նավերով ուղևորվել էին դեպի իրենց երկրներ, սակայն փոթորկի պատճառով նավաբեկություն էր եղել, և նրանք հայտնվել էին եվրասիական տափաստաններում։ Այնտեղ բնակվող սկյութները խելամիտ էին գործել ու դաշինք էին կնքել ամազոնուհիների հետ, ինչի արդյունքում ծնվել էին աշխարհի ամենազորեղ երեխաները։ Ի ապացույց իր ասածների՝ Հերոդոտոսը բերում էր սկյութական դամբարաններում հայտնաբերված կանացի կմախքները, որոնց վրա ակնհայտորեն մարտական վնասվածքների հետքեր էին պահպանվել։ Նրանց թաղում էին աղեղներով, թրերով ու վահաններով, ինչպես նաև սկյութների մոտ թաղում էին միայն մեծ զորականներին։

4. Անվախ բերսերկներ

Այս սարսափազդու զինվորների մասին շատ են գրել եվրոպական պոետներն ու սկանդինավյան սկալդերը։ Նրանց վերագրում էին գերմարդկային ուժ, որի շնորհիվ նրանք իրենց ժամանակների լավագույն ռազմիկներն էին։ Սակայն նրանց ժամանակակից գիտական այրերը չգիտեին, որ նրանք հալյուցինոգեն բնույթի միջոցներ էին օգտագործում, որոնց շնորհիվ ժամանակավորապես կորցնում էին ցավի ու վախի զգացումը, և նրանց համակում էր կենդանական կատաղությունը։ Այս վիճակում նրանք առանց զրահների նետվում էի մարտի մեջ և, ուշադրություն չդարձնելով ստացված վերքերին, աջ ու ձախ խոցում էին հակառակորդին։ Ի դեպ, վերջերս որոշ թունավոր դոդոշների մաշկի բաղադրություն մեջ հայտնաբերված բուֆոտեին նյութը ևս հարուցում է անասելի ցասում ու կարճ ժամանակով գերմարդկային ուժով լցնում այն օգտագործած մարդուն։

5․ Կրիշնայի քաղաքը

Համաձայն հինդուիստական լեգենդների՝ գլխավոր աստվածներից մեկը՝ Կրիշնան, իշխում էր Դվարկա քաղաքում, որը կլանեց ծովը։ Այս սուրբ քաղաքի հայտնաբերումը շատ հնդիկների կյանքի նպատակն էր ու մի գեղեցիկ օր Հնդկաստանի ափերի մոտ հայտնաբերված ստորջրյա քաղաք։ Քարե բարելյեֆներից հնէաբանները եկան եզրակացության, որ դա իրապես առասպելական Դվարկան է, ու որ ամենացնցողն է՝ դրանում մի ժամանակ իշխել է ոմն Կրիշնա Մեծ։

6․ Սարսափելի գայլ

Այս սարսափելի կենդանին, որին հաճախ հիշատակում են այդ թվում նաև կուլտային «Գահերի խաղը» սերիալում, որտեղ դրան նկարագրում են որպես սովորական գայլին մի քանի անգամ գերազանցող չափեր ու ուժ ունեցող ամեհի մի գազանի, իրականում ապրել է մեր մոլորակի վրա։ Դրանք ապրել են այն ժամանակ, երբ դեռ մարդն իր առաջին անվստահ քայլերն էր անում այս մոլորակի վրա, ու նոր ի հայտ էին եկել ժամանակակից գայլերի նախնիները։ Սարսափելի գայլերը մոտ երկու անգամ ավելի խոշոր էին, քան իրենց սովորական եղբայրները, էապես ավելի ուժեղ և շատ ավելի սուր ատամներով։ Սառցապատման դարաշրջանի ավարտից հետո շատ խոշոր կենդանատեսակներ, որոնք հանդիսանում էին այս գիշատչի սննդակարգի բաղկացուցիչ մասը, վերացան, և դա պատճառ դարձավ, որ գայլերի այս տեսակը վերանա։

7․ Հոբբիթներ

Թոլքիենի կողմից նկարագրված փոքրիկ մարդուկների այս ցեղն իրականում գոյություն ունեցել է և ապրել է 12.000 տարի առաջ։ Հենց այս ժամանակաշրջանին են պատկանում մոտ 1 մետր հասակ ունեցող 9 մարդուկների կմախքները, որոնք հայտնաբերել էին հնէաբանները։ Այդ մարդուկները ժամանակակից մարդուց 3 անգամ ավելի փոքր գանգատուփ են ունեցել, իսկ թերահավատների փաստարկները, թե նրանք պարզապես ախտահարված են եղել ինչ-որ հիվանդությամբ, որը կանխել է նրանց աճը, չեն դիմանում պրոֆեսիոնալ բժիշկների քննադատությանը։ Ուստի գիտնականները եկել են եզրակացության, որ սա առանձին տեսակ է, որն ապրել է նույն ժամանակամիջոցին, ինչ նեանդերթալյան մարդիկ ու ունեցել է նույն նախնին, ինչ նախամարդը։ Ի դեպ, այս կմախքները հայտնաբերվել են Ինդոնեզիայում, որտեղ մեծ քանակությամբ հրաբուխներ կան, ինչը մի տեսակ ավելի իրական է դարձնում Թոլքիենի տիեզերքը, որտեղ հոբբիթները կարողացան ոչնչացնել ամենազորության մատանին գործող հրաբխի խառնարանում։

8․ Բաբելոնյան աշտարակ

Երևի յուրաքանչյուրս էլ գիտի Բաբելոնյան աշտարակի մասին լեգենդը, որը սկսել էին կառուցել հին մարդիկ՝ փորձելով հասնել Աստծուն, սակայն դա նրանց չէր հաջողվել, քանի որ Աստված խառնել էր նրանց լեզուները, ինչի արդյունքում նրանց աշխատանքը կանգ էր առել։ Այսպիսով, Շամիրամի կախովի այգիների պեղումների ժամանակ, որոնք անց են կացվել Բաբելոնում, հայտնաբերվել են չափերով իրենց նախադեպը չունեցող հսկայական աշտարակի գոյության ապացույցներ։