Shamshyan.com-ը գրում է. Ինչքան էլ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հորդորում է, որպեսզի վարորդները չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, վարելիս իրենց մոտ ունենան վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, մեքենաները անցկացնեն համապատասխան տեխզննում ու ԱՊՊԱ, սակայն, դժբախտաբար, լինում են վարորդներ, որոնց համար ասած-չասած՝ միևնույն է, նրանց ուղեղը դատարկ կաթսայի նման զրնգում է:
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Երևանում Ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Nissan մակնիշի 23 ZZ 001 համարանիշի ավտոմեքենան:
Ավտոմեքենայի վարորդը անգամ իրեն դնելով «լավ տղու» տեղ, խախտումները կատարում էր ՃՈ աշխատակիցների առաջ, սակայն չկարողացավ «մարսել» երիտասարդն ու հանգրվանեց համապատասխան վայրում:
Ավելին՝ այստեղ