Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    566
    574

  • RUB

    8,17
    8,42

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Մինչև վիրահատության գումարը չմուծես, եթե «տեր» չունենաս, քեզ ուղղակի ղասաբի նման՝ կծեծեն

02 Հոկտեմբեր, 2015 19:28
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան, ֆեյսբուք
Մինչև վիրահատության գումարը չմուծես, եթե «տեր» չունենաս, քեզ ուղղակի ղասաբի նման՝ կծեծեն

Հայրս առողջական խնդիրներ ունի: Մեկ ամիս է հիվանդանոցներում ենք: Հետազոտություններից սկսած մինչև բուժում արդեն 300.000դ. գանձել են մեզնից ու հիմա անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Բժիշկը լավ մարդ է երևում, ասում են՝ լավ մասնագետ է, բայց դե վիրահատության համար անհրաժեշտ է 750.000դ.: Այս ի՞նչ թվեր են, էս ի՞նչ պետություն է, ասա դու մարդուն ինչքա՞ն աշխատավարձ ես տալիս, որ մարդու կյանքը փրկելու համար միլիոններ ես առնում… Ես չեմ հասկանում, թե այս առողջապահական ոլորտը, որը մարդու կյանքի հետ է անմիջական կապը, ինչ թվերի հետ գործ ունի: Այն, որ մինչև վիրահատության գումարը չմուծես, քեզ ոչ միայն սեղանի վրա կթողնեն, որ հետո սառես, այլ եթե <տեր> չունենաս, քեզ ուղղակի ղասաբի նման՝ կծեծեն… Աստված, թող հորս առողջություն տա, ու թո՛ղ վիրահատությունը բարեհաջող անցնի, հույսս մեր Աստվածն է ու հանգիստ եմ, որ ամեն բան լավ է լինելու… Աստված թո՛ղ բժշկի դռներց ձեզ հեռու պահի…

 

Արթուր Հայրապետյան, ֆեյսբուք

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին