Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով որպես կասկածյալ ձերբակալված Արա Բուդաղյանի կարգավիճակը մինչ օրս պարզ չէ, իվ վերջո մեղավոր է նա, թե՞ ոչ:
Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ գուցե վարույթ իրականացնող մարմնին ժամանակ է հարկավոր, որպեսզի պարզի, որ Արա Բուդաղյանը կապ չունի մահափորձի հետ:
«Ինձ մի բան է վրդովեցնում, ինչու պետք է նա գտնվի կալանքի տակ, եթե ոչ մի հիմք չկա: Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի նրա խափանման միջոցը չմնա կալանքը: Առայժմ միայն մերժումներ ենք ստացել»:
Հարցին, թե մերժումներն արդյո՞ք պատճառաբանված են փաստաբանը պատասխանեց. «Մերժումները շատ թերի են պատճառաբանված, ՀՀ օրենսգիրքը գլխի վայր շուռ է տված»:
Փաստաբան Ալումյանը բացառեց, որ Սդղլի գյոլի միջադեպը կարող է կապ ունենալ Արա Բուդաղյանին չազատելու հետ: