«Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը ճանաչվել «լավագույն արտիստ» Woman.ru կայքի քվեարկության արդյունքներով:
Նշենք, որ նույն անվանակարգում անցյալ տարի հաղթող էր ճանաչվել կրկին Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը։
Հիշեցնենք, որ երեկ Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք-2015» մրցույթը, որին մասնակցում էր 12 երկրի 15 ներկայացուցիչ: Մեր երկիրը մրցույթում այս տարի ներկայացրեց Գրիգոր Կյոկչյանը, որը երեք համերգների արդյունքում հավաքեց 265 միավոր՝ զբաղեցնելով 7 հորիզոնականը:
Իսկ «Նոր Ալիք-2015»-ում հաղթող ճանաչվեց Խորվաթիան ներկայացնող Դամիր Կեձոն: