Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը, որին հաջող մասնակցություն ունեցան հայ սամբիստները:
Մրցումային առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի 5 սամբիստներից երկուսն արժանացան արծաթե մեդալի՝ պատվո հարթակ բարձրացան 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը:
2-րդ օրը բրոնզե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, իսկ մրցումների եզրափակիչ օրը բրոնզե պարգևների արժանացան 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը և 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը: