Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական ատաշեն հայտարարել է, որ տեղեկություն չունի Իրաքում Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների վրա հարձակվելու թույլտվության մասին: Այդ մասին նա ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն այցի ընթացքում, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, ռուսական պաշտպանության գերատեսչությունը խնդրել էր Մեծ Բրիտանիայի ռազմական ատաշեին պաշտոնական պարզաբանումներ տրամադրել Իրաքում ռուսական ինքնաթիռների վրա հարձակվելու թույլտվության մասին տեղեկատվության փաստի վերաբերյալ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ այսօր Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական ատաշեն հրավիրվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ նրան հանձնվել է նոտա, որի մեջ խնդրվում է տրամադրել պաշտոնական պարզաբանումներ այդ երկրի պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաներին վկայակոչմամբ բրիտանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների փաստի վերաբերյալ:
Բրիտանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել այն մասին, որ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը խորհուրդ է տվել իր օդաչուներին խուսափել ռուսական ինքնաթիռների հետ կոնտակտներից, սակայն նախազգուշացրել է օդաչուներին, որ նրանք պետք է պատրաստ լինեն կրակ բացել ռուսական ինքնաթիռների վրա, եթե նրանց կյանքի վտանգ է առաջացել: