Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևում, ներկա տվյալներով, կանգնած են ԴԱԻՇ-ի զինյալները, հայտնում է Reuters-ը՝ անելով Թուրքիայի անվտանգության ծառայությունների աղբյուրներին:
Երկու պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Թուրքիայի մայրաքաղաքում կազմակերպված ցույցի ժամանակ: Պաշտոնական տվյալներով՝ 95 մարդ զոհվել, 246-ը վիրավորվել են. նրանցից 48-ը գտնվում են վերակենդանացման բաժնում: