Գեղեցիկ չինական իմաստություն:
Ինչ եք կարծում, ինչու են ամուսնական մատանին կրում մատնեմատին: Հնում համարում էին, որ մատնեմատից մինչև սիրտ ուղիղ երակ է անցնում:
Իսկ ահա չինացիներն իրենց վարկածն ունեն այդ հաշվով:
Այսպիսով, այս երկրում ընդունված է կարծել, որ ձեռքի բութ մատները խորհրդանշում են ծնողներին, ցուցամատերը`քույրերին և եղբայրներին, միջնամատը մարդն ինքն է, մատնեմատը նրա երկրորդ կեսն է, իսկ ճկույթները`երեխաները:
Իսկ այժմ փորձեք իրար միացնել բոլոր մատներն այնպես, ինչպես պատկերված է նկարում:
Ահա թե ինչ է ստացվում:
Ճկույթները, ցուցամատերն ու բթերը մնում են շարժուն: Դա նշանակում է, որ վաղ թե ուշ դուք կլքեք ծնողական տունը, եղբայրներն ու քույրերը նույնպես կհեռանան ձեզանից, և նույնիսկ ձեր երեխաները հավերժ չեն մնա ձեր կողքին:
Իսկ ահա մատնեմատերը հնարավոր չէ բաժանել միմյանցից (կամ անչափ դժվար է): Այսպիսով, սա նշանակում է, որ ամուսինն ու կինը պետք է միասին լինեն ողջ կյանքի ընթացքում:
Ահա այսպիսի հետաքրքիր մեկնաբանություն:
Թերևս կարևոր չէ, որ մատին կրել մատանին, կարևորն այն է, որ տանը տիրի սեր և երջանկություն: