Այսօր Չեչնիայում՝ Գրոզնիում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի՝ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ադլան Վարաևի մրցանակների միջազգային VII մրցաշարը, որն առավելապես հայտնի է որպես Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի գավաթ:
Մրցաշարին մասնակցում են 200-ից ավել ըմբիշներ աշխարհի 30 երկրներից, այդ թվում նաև՝ Հայաստանից:
Հաղթողներն ու մրցանակակիրները հետևյալ գումարային մրցանակները կստանան.
1ին տեղ՝ 20.000 ԱՄՆ դոլլար
2-րդ տեղ՝ 10.000 ԱՄՆ դոլլար
3-րդ տեղ՝ 5.000-ական ԱՄՆ դոլլար
Մրցումային մեկնարկային օրը հայ ըմբիշներից մրցագորգ դուրս կգան 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 65գ քաշայիններ Նարեկ Սիրունյանը և Արթուր Բաղդասարյանը:
Գարիկ Բարսեղյանը մրցելույթները կսկսի որակավորման փուլի ու 1-ին գոտեմարտում կհանդիպի ղրղզ Ուլուք Ժորդոսբեկովին: Հաղթանակի դեպքում Բարսեղյանի մրցակիցը կլինի Իսլամ Դուդաև-Ռուստամ Ամպար զույգի հաղթողը:
Նարեկ Սիրունյանը որակավորման փուլը բաց կթողնի ու 1/16 եզրափակչում կգոտեմարտի Ռուսաստանը ներկայացնող Մենգի Մորթի-Ուլի հետ, ում ըմբշամարտի հայ երկրպագուները կարող են հիշել Ստեփան Սարգսյանի գավաթի 20-րդ խաղարկությունում Դավիթ Սաֆարյանի հետ եզրափակիչ հանդիպումից:
Իսկ Արթուր Բաղդասարյանը որակավորման փուլում կգոտեմարտի Արսեն Յուսուպովի հետ Ռուսաստանից: Հաղթանակի պարագայում Արթուրի մրցակիցը կլինի Ռաշիդ Մստոյի-Մագոմեդ Մուսլիմով ռուս-ադրբեջանակն զույգի հաղթողը: