Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում ստեղծվել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների կազմակերպություն

31 Հոկտեմբեր, 2015 14:46
Գերմանիայում ստեղծվել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների կազմակերպություն

Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների սերունդները Գերմանիայում կազմակերպություն են ստեղծել՝« ՀՀԱԴԵՔԱ» անունով: Այս մասին հոկտեմբերի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, որը նաեւ նորաստեղծ կազմակերպության փոխնախագահն է: Նրա խոսքով, կազմակերպության անվանումը պայմանավորված է այդ ժողովուրդների անուններով ՝ հայեր, հույներ, ասորացիներ, դերսիմցիներ, եզդիներ, քրդեր, ու ալեվիտներ: Ըստ Ազատ Օրդուխանյանի ՝ կազմակերպության գործունեության նպատակն է լինելու բոլոր ցեղապանությունների ճանաչումն ու այդ ժողովուրդների պատմական եւ մշակութային իրավունքների վերականգնումը: «Նախագահ է ընտրվել մեր ընկերը ՝ Պոնթոսի հույների կենտրոնական վարչության փոխնախագահ Իլիաս Մավրիկասը: Մենք մեկ ընտանիքի նման կարողացել ենք հասկանալ իրար ու միավորվել: Կարծում եմ, որ կազմակերպությունը դեռ կնշանավորվի իր գործերով»,-շեշտել է նա: Մոտ օրերս, հավելել է Ազատ Օրդուխանյանը, կազմակերպությունը գրանցվելու է Քյոլնի առաջին ատյանի դատարանում:

 

Լրահոս

Դիտել ավելին