Georgia Online-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործընթացներն ազդում են Վրաստանի տնտեսության վրա։ Վրաստանի պարագայում իրենց դերն են խաղում նաև արտաքին ռիսկերը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ազիմ Սադիկովը՝ ներկայացնելով հիմնադրամի նոր հաշվետվությունը։
Նրա խոսքերով՝ Վրաստանում ներկա դրությամբ նկատվում է տնտեսական աճի տեմպի անկում. «Տնտեսական աճը դանդաղել է, սակայն կան նաև դրական ցուցիչներ։ ՀՆԱ-ի աճը կազմում է ավելի քան 2 տոկոս։ Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա բնականաբար շատ կարևոր է երկրի ներսում կայունությունը։ Վրաստանի վրա ազդում են նաև հարևան երկրներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, իրավիճակի վատթարացումը»։