Այս անգամ Մրայա Քերին միջոցառման է այցելել իր նոր զուգընկերոջ՝ Ջեյմս Փարքերի հետ՝ հայտնում է telegraf.com.ua-ն:
Նրանք ներկա են եղել Ջեյմս Փարքերի սեփական հյուրանոցի և խաղատան բացման արարողությանը: Երգչուհին հասարակության մեջ հայտնվել է մեծ լանջաբացվածքով հագուստով: Ջեյմս Փարքերը միջոցառման ընթացքում քնքշորեն բռնել է Քերիի ձեռքը:
Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2015 թվականի ամռանը, երբ պապարացիները զույգին լուսանկարել էին Իտալիայի փողոցներում զբոսնելիս: Ջեյմս Փարքերը Ավստրալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է: