ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոչընդոտեն իրենց տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից վարձկանների հավաքագրմանը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք պետք է խոչընդոտենք ԴԱԻՇ-ի կողմից օտարերկրացի վարձկանների ներգարվմանը, ներառյալ մեր սեփական երկրներում»,- ասել է Վերշբոուն՝ ելույթ ունենալով Մադրիդում Ազգային պաշտպանության հետազոտությունների կենտրոնում։
Նա նաև կոչ է արել Մերձավոր Արևեքի երկրներին ավելի ակտիվորեն ներքաշվել սիրիական խնդրի լուծման մեջ։ Նա Արևմուտքի ու արաբական աշխարհի միջև ավելի մեծ համերաշխության կոչ է արել։
Նրա կարծիքով՝ Սիրիայում միակ լուծումը քաղաքականն է։ Սակայն նաև խոստովանել է, որ չափազանց լավատեսորեն չի տրամադրված այս օրերին Վիեննայում սիրիական խնդրին նվիրված բանակցությունների հարցում։
«Կոալիցիան որոշակի հաջողություններ ունի ԴԱԻՇ-ին զսպելու հարցում, մենք հետ ենք գրավել են առանցքային քաղաքներ, որոնք նախկինում գտնվել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ, մասնավորապես Մոսուլը»,- ասել է Վերշբոուն։
Նա նաև քննադատության է ենթարկել այն փաստը, որ Ռուսաստանը միացել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին՝ աջակցելով Ասադի ռեժիմին։