Կարևոր իրադարձություններ

Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

29 Հոկտեմբեր, 2015 12:25
Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` Հարավ մասնաճյուղ` 11:00-13:00 Նուբարաշեն 6 փ. 1-ին նրբանցքը, 11:00-15:00 Թումանյան փ.1, Խանջյան փ. 33, 35, Հանրապետության փ. 76, 78 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-17:00 Կիլիկիա թաղամասը, Նորագյուղ թաղամասը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Հյուսիս մասնաճյուղ` 10:30-13:00 Ավան` Աղի հանքի կոմբինատը, Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքը, Աճառյան պող. 2/1, 44 շենքերը,«Օրանժ-Արմենիա», «ԱրմենՏել» ընկերությունները, «Երքաղլույս» և «Հայբիզնես» ՓԲ ընկերություններըը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը և հարակից հանրային բաժանորդները, 10:30-17:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.` Նանսենի փ. 3 (2/3) շենքը և շենքում գտնվող հանրային բաժանորդները, Արմավիրի մարզի` 11:00-12:00 Արևադաշտ, Արտամետ, Տալվորիկ, Կողբավան և Վանանդ գյուղերը, 11:00-17:00 Քարակերտ, Եղեգնուտ, Երասխահուն, Վարդանաշեն գյուղերը և հարակից տարածքները, Արարատի մարզի` 10:00-16:00 Արտաշատ քաղաքի Գոլեցյան, Աթարբեկյան փողոցները մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Վայոց Ձորի մարզի` 10:00-16:00 Սարավան և Ուղեձոր գյուղերը մասնակի, Կոտայքի մարզի` 11:00-14:00 Զառ և Սևաբերդ գյուղերը, Սյունիքի մարզի` 10:00-13:00 Աշոցքի տարածաշրջանի Ղազանչի, Թավշուտ, Սիզավետ համայնքները:

 

Լրահոս

Դիտել ավելին