Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 4 -5 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կարողացել են կանխել երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը:
Երիտասարդները կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ մի տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Բարեբախտաբար, երիտասարդ տղաները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ինքնասպանության փորձ կատարող տղային մեծ դժվարությամբ հետ են բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ինչից հետո ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Երիտասարդ տղան ծայրահեղ այդ քայլին էր դիմել, քանի որ բողոքում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Վահանից:
Կայքի տեղեկություններով` երիտասարդը Արարատի մարզի Արշալույս գյուղի 17 փողոցի բնակիչ, 24-ամյա Էդգար Մարտիրոսյանն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: