Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն վիրավորական արտահայտություն է թույլ տվել Պրիմերայի 9-րդ տուրի՝ «Էյբարի» դեմ հանդիպման եզրային մրցավարի նկատմամբ։
Արգենտինացին վիրավորական արտահայտություն է թույլ տվել մրցավարի մոր մասին, ինչի պատճառով դաշտից հեռացվել է 83-րդ րոպեին,- այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։
Այժմ Մասկերանոյին սպառնում է 4-խաղյա որակազրկում, ինչի պատճառով նա կարող է բաց թողնել Մադրիդի «Ռեալի» հետ նոյեմբերի 22-ին կայանալիք հանդիպումը։