Օդեսայում «Պրեսմաշ» մեքենաշինական արտադրամասի տարածքում գտնվող Լենինի արձանը փոխակերպել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի ֆանտաստիկ հերոսներից մեկի՝ Դարտ Վեյդերի արձանով։
Արձանի հեղինակ Ալեքսանդր Միլովը Օդեսայում ապրող մի նկարիչ է։ Նա 1960-ականներին կառուցված Լենինի արձանը փոխակերպել է ֆիլմի չար հերոսներից մեկի արձանով։
Ըստ այս տարվա գարնանն ընդունված դեկոմունիզացիայի մասին օրենքի, ուկրաինական քաղաքների փողոցներից պետք է վերացվի խորհրդային սիմվոլիկան։