Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի լրագրողները ԻԼԻՊ-ին «ընդդիմադիր խմբավորում» են անվանել

25 Հոկտեմբեր, 2015 13:45
Ամերիկացի լրագրողները ԻԼԻՊ-ին «ընդդիմադիր խմբավորում» են անվանել

CNN ամերիկյան հեռուստաալիքը խայտառակվել է ամբողջ աշխարհում՝ Սիրիայում տիրող իրավիճակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին անհեթեթ հայտարարություն անելով:

Սիրիայում շարունակվում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ գործողությունը: Ռուսական ավիացիայի աջակցությամբ Կառավարական զորքերը հաջողությամբ հարձակում են իրականացնում գրոհայինների դիրքերին: Վերջին երկու շաբաթների ընթացքում, այն պահից ի վեր, երբ ՌԴ ավիատիեզերական ուժերն առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին, գրոհայիններից հաջողվել է ազատել Լաթաքիա, Հալեպ նահանգները և Դամասկոսի արվարձանը, հաղորդում է RT-ն: Այս ընթացքում ռուսական ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետության» 819 ռազմական թիրախ:

Սակայն, շատ արևմտյան երկրներ շարունակում են պնդել, որ Ռուսաստանը պայքարում է Սիրիայի ընդդիմության դեմ: Ավելին, որոշ ԶԼՄ-ներ, տեղյկա չեն, թե ով է մտնում այդ ընդդիմության կազմի մեջ: Այսպիսով՝ CNN-ը «Իսլամական պետությանը» ընդդիմադիր խմբավորում է անվանել: Հեռուստաալիքի ռեպորտաժում նշվում էր, որ ռուսական օդուժը «ավիահարվածներ է հասցնում ընդդիմադիր խմբավորումներին, այդ թվում «Իսլամական պետությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին