ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բաց է Սիրայի հետ կապված ԱՄՆ-ի հետ գործողությունների կոորդինացման համար: Այս մասին գրում է «Новости»-ին:
«Ես կրկնում եմ, որ մեծ սխալ կլինի ԱՄՆ-ին արգելել մեզ հետ համակարգել հակաահաբեկչական քարոզարշավը: Մենք այդ համակարգմանը խորապես պատրաստ ենք: Ավելին, մենք պատրաստ ենք ընդգրկել հայրենասեր ընդդիմությանը, նրանց աջակցել նաև օդում՝ չնայած մեզ հրաժարվել են տեղեկացնել, թե որտեղ են գտնվում ահաբեկիչները, որտեղ՝ հայրենասեր ընդդիմադիրները»,-ասել է Լավրովը:
Նախարարաը նշել է նաև, որ շատերը դրական են վերաբերվում Սիրիայում ռուսական ուժերի գործողություններին՝ խոստովանելով, որ Ռուսաստանը հաջողություններ է գրանցում «ԻՊ»-ի դեմ պայքարում:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր չէ համագործակցել ռուս-հորդանանյան համակարգող կենտրոնի հետ: