Օգտվելով Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներից, համացանցից օգտվող Յակուբ Մարիանը կազմել է այն երկրների ցուցակը, որտեղ ամենաշատն են գինի խմում, հայտնում է The Independent-ը:
Արդյունքում պարզվել է, որ գինու ամենամեծ երկրպագուները Պորտուգալիայի բնակիչներն են:
Նշվում է նաև, որ Շվեդիայի բնակիչները ավելի շատ են խմում, քան բրիտանացիները, իսկ ֆրանսիացիները` ովքեր հայտնի են իրենց գինեգործությամբ, խմում են այնքան, որքան ԱՄՆ-ի բնակիչները: