Կարևոր իրադարձություններ

Երևանում կբացվի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը

08 Հոկտեմբեր, 2015 14:14
Երևանում կբացվի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը

Երևանում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան կբացվի: Որոշումը կայացվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում` հաշվի առնելով «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դիմումը: Տուն-թանգարանը կբացվի Երևանի Մարշալ Բաղրամյան 1-ին անցուղի, շենք 1 հասցեում գտնվող 160,7 քմ մակերեսով թիվ 26 բնակարանում: Կառավարության որոշման նախագծով հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հետ թանգարանային առարկաների նվիրաբերության պայմանագրի կնքումը և այդ առարկաների անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնումը «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին