Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Չիրո Ֆերարան կարծում է, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կլքի «ծեր սենյորա»-ի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Mediaset-ը:
«Պոգբան շատ կարևոր ֆուտբոլիստ է «Յուվենտուս»-ի համար: Նա թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և, ըստ իս՝ նա կլքի թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Պոգբան ապագայում կդառնա մեծագույն ֆուտբոլիստ: Հիմա նա պետք է ապացուցի, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- հայտարարել է Ֆերարան: