Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային «Վալդայ» ակումբի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող էին իշխանության պաշտոնական կարգավիճակ ստանալ:
«Միայն մտածեք` Դամասկոսի և Բաղդադի գրավման դեպքում ահաբեկչական հանցախմբերը կարող էին գործնականում պաշտոնական իշխանության կարգավիճակ ստանալ: Ռազմահենադաշտ կստեղծվեր գլոբալ էքսպանսիայի համար: Որևէ մեկը մտածում է այդ մասին, թե ոչ»,- ասել է նա:
Պուտինի խոսքերով` ժամանակն է, որ միջազգային հանրությունը հասկանա, որ ինքը գործ ունի «քաղաքակրթության, մարդկության և համաշխարհային մշակույթի» թշնամու հետ: