Մետրոյի շաբաթը թվերով․ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Շաբաթվա ուղևորահոսք․
Մարտի 17-ից մարտի 23-ը մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
800՝ երեք վագոնանի,
1086՝ երկու վագոնանի,
1024՝ մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 100%։
Տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։