Կարևոր իրադարձություններ

Բախվել են «DAF»-ը և «Mercedes-Benz»-ը. վերջինիս վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են

04 Մարտ, 2025 08:06
Բախվել են «DAF»-ը և «Mercedes-Benz»-ը. վերջինիս վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են

Մարտի 4-ին՝ ժամը 00։05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

 

 

Լրահոս

Դիտել ավելին