«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ:
«Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար:
Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք»,- ասվում է հաղորդագրության մեջ: